Սեպտեմբեր 08, 2024
821 դիտում

Խաղերի մեկնարկի օրը Հայաստանը Փարիզում 4 մասնակից կունենա


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Փարիզում մեկնարկելու են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որի բացման արարողությունը կկայանա Երեւանի ժամանակով 21:30-ին։

Առաջին անգամ խաղերի պատմության ընթացքում այն ընդգրկելու է ամբողջ քաղաքն ու մարզիկները նավակներով անցնելու են Սեն գետով։ Բացման արարողության մանրամասները կազմակերպիչները գաղտնի են պահում։

 

Իսկ արդեն վաղը՝ հուլիսի 27-ին, մեկնարկի է դուրս գալու 4 հայ մարզիկ։ Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մ բաթերֆլայի որակավորման փուլում հանդես է գալու 13:00-ին։

 

Էլմիրա Կարապետյանի ելույթը ժամը 14:30-ին է, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հենացատկում եւ օղակների վրա վարժությունում պայքարի մեջ կմտնեն 17:30-ից։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին