Հուլիս 27, 2024
1468 դիտում

Երեք Աշխարհի առաջնություն շարունակ բրոնզե մեդալակիր հռչակվող Արսեն Հարությունյանը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Արդեն երրորդ Աշխարհի առաջնությունն է, որ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը կարողացել է բրոնզե մեդալակիր դառնալ:

Լուսանկարը` UWW


Նա մինչեւ 57 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար գոտեմարտում 11:0 հաշվով ժամանակից շուտ գերազանցել է ղազախ Մեյրամբեկ Կարտբային:

Լուսանկարը` UWW


Հարությունյանը 3-րդ տեղն է գրավել 2021 թվականին Օսլոյում կայացած ԱԱ-ում, ապա հաջողությունը 2 տարի շարունակ կրկնել Բելգրադում:

Լուսանկարը` UWW


Այս տարվա մրցաշարը տարբերվում է նախորդներից ու բարդ է նրանով, որ խաղարկվում են նաեւ Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հարությունյանը մեդալից բացի ապահովեց նաեւ մասնակցությունը Փարիզի խաղերում: Նա հանդես է եկել նաեւ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` UWW


«Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար, զգում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը։ Այս անգամ էլ մի քայլ պակասեց Աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց ուղեգիր նվաճեցի, ինչը սփոփում է իրավիճակն ու ստիպում ավելի մեծ եռանդով մարզվել, որպեսզի կարողանամ Օլիմպիական չեմպիոն դառնալ»,- սոցկայքերում գրել է ըմբիշը:

Լուսանկարը` UWW


23-ամյա Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, նա լավագույնն է եղել 2019, 2022 եւ 2023 թվականներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին