Փետրվար 24, 2024
1724 դիտում

Արսեն Հարությունյանն ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է ու կմասնակցի Փարիզ-2024-ին


Լուսանկարը` Mediamax


Արսեն Հարությունյանին հաջողվել է Բելգրադում ընթացող վարկանշային Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալ։

Նա մինչեւ 57 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար գոտեմարտում հանդիպել է ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ։

 

Հանդիպման հենց մեկնարկում Հարությունյանը նետվել է գրոհի ու 3 միավոր վաստակել, ապա հաշիվը դարձրել է 7:0:

 

Երկրորդ մրցափուլում էլ հայ ազատ ոճի ըմբիշն ավելի ակտիվ է եղել ու ոչ մի շանս չի տվել Կարտբային՝ ժամանակից շուտ հաղթելով 11:0 հաշվով։ Հարությունյանը նվաճել է նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

 

Նա Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է դարձել՝ 3-րդ տեղն է գրավել նաեւ 2021-ին Օսլոյում եւ 2022-ին՝ Բելգրադում։

 

Վաղը բրոնզի եւ ուղեգրի համար գոտեմարտելու է Վազգեն Թեւանյանը (65 կգ): Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը (70 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին