Հուլիս 27, 2024
1222 դիտում

ԱԱ-ում այսօր ելույթ կունենան Վազգեն Թեւանյանը եւ Սերգեյ Սարգսյանը


Լուսանկարը` UWW


Բելգրադում շարունակում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը:

Այսօր գորգ են դուրս գալու 2 քաշային կարգի ըմբիշներ, որոնք պայքարելու են նաեւ Օլիմպիական ուղեգրերի համար:

Վազգեն Թեւանյանը (65 կգ) 1/16 եզրափակչում ուժերն է չափելու բելառուս Նյուրգուն Սկրյաբինի, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) որակավորման փուլում հանդիպելու է Սամուել Շերերի (Շվեյցարիա) հետ:

Արսեն Հարությունյանը (57 կգ) սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու, հաղթելու դեպքում կկարողանա պայքարել բրոնզե մեդալի եւ ուղեգրի համար:

Երեկ Հայաստանի հավաքականի կազմում 3-րդ տեղն է գրավել Արման Անդրեասյանը (70 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին