Ապրիլ 20, 2024
2764 դիտում

Արթուր Ալեքսանյանի կարիերայի 6-րդ եզրափակիչն Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության եզրափակիչ:

Այսօր նա պայքարելու է ԱԱ-ում իր արդեն 6-րդ եզրափակչում:

Մինչ այս նա Աշխարհի չեմպիոն է հռչակվել 3 անգամ (2014, 2015, 2017 թթ.) ու 2 անգամ արժանացել արծաթի (2013, 2019 թթ.):

Մինչեւ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում նրա ճանապարհին շատ ուժեղ ու նախորդ տարի Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացած իրանցի Մոհամադ Հադի Սարավին էր, որին Ալեքսանյանը գերազանցել էր նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` UWW


2020-ին Ալեքսանյանը խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ Սարավին կանգնել էր պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Տոկիոյում հայ ըմբիշը ոտքի վնասվածք էր ստացել ու երկար ժամանակ հանդես չէր գալիս, որի պատճառով բաց թողեց նաեւ 2021-ի ԱԱ-ն ու 2022-ի ԵԱ-ն: Այդ ընթացքում 24-ամյա իրանցին բավական աճել էր ու ավելացրել որակները, սակայն երկու ուժեղների պայքարում երեւաց, թե ով էր ավելի պատրաստ:

Լուսանկարը` UWW


Ալեքսանյանն ինքն էլ շատ դժվարությամբ է կարողանում պարտվել ու ծանր է տանում այդ հանգամանքը, հետեւաբար հասկանում է, թե մրցակցի հետ ինչ է կատարվում, երբ նա է պարտված լքում գորգը: Այս կադրը դրա լավագույն վկայությունն է, թե սպորտում փոխադարձ հարգանքը որքան կարեւոր է:

Լուսանկարը` UWW


Հայ ըմբիշն Աշխարհի առաջնությունում վիճակահանությամբ պայքարը սկսել էր որակավորման փուլից ու եզրափակիչ հասնելու ճանապարհին հաղթել եւս 2 գոտեմարտում (Աարոն Իսոմի Մբոն (Կոնգո) հրաժարվել էր նրա դեմ հանդես գալ), Մաթեհան Բասարին (Թուրքիա) եւ Բեքսուլթան Մախամաժանովիչին (Ղրղզստան):

Եզրափակչում նրա մրցակիցը լինելու է բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովը: Ալեքսանյանն ու Միլովը հանդիպել են 2020-ի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում, Ալեքսանյանն ուժեղ է եղել 9:1 հաշվով: Հռոմում կայացած ԵԱ-ում նա 5-րդ անգամ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնությունը:

Լուսանկարը` UWW


25-ամյա մրցակիցն Ալեքսանյանի համեմատ շատ անփորձ է, նա Աշխարհի 2-րդ եզրափակչում է հանդես գալու, մինչ այդ 2018 թվականի արծաթե մեդալակիր է դարձել՝ զիջելով ռուս Մուսա Եվլոեւին: Նա նաեւ այս տարվա Եվրոպայի չեմպիոնն է ու 2019-ի ԵԱ-ի արծաթե մեդալակիրը:

Լուսանկարը` UWW


30-ամյա Ալեքսանյանին Եվրոպայում հաջողվել է 5 անգամ չեմպիոն հռչակվել, չհաշված`մյուս մեդալները, Աշխարհի եռակի հաղթող է եւ Օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մրցանակակիր:

Ալեքսանյանի վերջին Աշխարհի չեմպիոնությունից արդեն 5 տարի է անցել ու եկել է ժամանակը պատվոհարթակը կրկին հայկական դարձնել:

Լուսանկարը` UWW


Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի համար սա առաջին եզրափակիչն է մեծահասակների Աշխարհի առաջնությունում: Երեկ նրա գլխավորությամբ առաջին մեդալն ապահովել է Մալխաս Ամոյանը՝ դառնալով 3-րդ մրցանակակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին