Լաս Վեգասում կայացած արագ շախմատի Freestyle Chess Grand Slam-ի հաղթող Լեւոն Արոնյանը մրցաշարի պաշտոնական ալիքի հետ զրույցում կիսվել է հաջողությամբ։
«Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն էր։ Միանշանակ մեծը, եթե հաշվի առնենք մրցանակային ֆոնդը (Արոնյանն ստացել է 200,000 դոլար, խմբ)։ Ես ուրախ եմ ու շնորհակալ այս հնարավորության համար։
Ես շատ հանգիստ էի ու ողջ ընթացքում վայելում էի մրցաշարը։ Պարզապես խաղում էի՝ վայելելով ընթացքը։
Թե ինչու բուռն չնշեցի հաղթանա՞կը։ Ես մի քիչ հոգնած եմ, ինչը նորմալ է երկար ու բարդ մրցաշարի վերջում։ Իրականում ֆրիսթայլ խաղալն ավելի բարդ է, քանի որ դու պետք է մրցակցի դիրքը հասկանաս մեկնարկի շատ վաղ շրջանում։ Կարծում եմ սա էր պատճառը, որ բոլոր մասնակիցները հոգնած էին։
Պարզապես պայքարում էի ու ցանկանում վերականգնվել իմ ոչ այդքան հաջող արդյունքներից հետո, որոնք ցույց էի տալիս վերջին շրջանում։ Դրա համար շատ էի ցանկանում ապացուցել, որ ունակ եմ լավ հանդես գալ։
Շատ զգում եմ ընտանիքիս անդամների աջակցությունը, հենց նրանք են ինձ միշտ ուժ տալիս, դարձնում երջանիկ։ Շնորհակալ եմ ու մեծ պատիվ է լինել նրանց կողքին, որովհետեւ նրանք լավ մարդիկ են»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: