Հուլիս 22, 2025
135 դիտում

Պերկովիչ. «Նոա»-ի հետ խաղում «Ֆերենցվարոշ»-ի համար հեշտ չի լինելու


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում երեկոյան Աբովյանի քաղաքային ստադիոնում ընդունելու է «Ֆերենցվարոշ»-ին:

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նշել է, որ սա մեծ մարտահրավեր է իրենց համար: 

«Խաղադաշտում կանենք առավելագույնը, որպեսզի մրցունակ լինենք ու լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգեւորված ենք գործելու եւ հույս ունեմ, որ երկրպագուների օգնությամբ լավ խաղ կցուցադրենք», – ասել է նա:

Մարզիչը նշել է, որ գոհ է «Նոա»-ի հետ անցկացրած առաջին պաշտոնական հանդիպումների արդյունքներից, նրան հատկապես դուր են եկել ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում Պոդգորիցայում անցկացրած 60 րոպեները: Նա հույս ունի, որ թիմը նույն կերպ էլ կշարունակի աճել: 

«Մրցակցին լավ ենք ուսումնասիրել, նախկինում էլ ծանոթ էի, թիմն ուժեղ է ու հանդես է գալիս Հունգարիայի առաջնությունում: Բայց մենք էլ պատրաստվել ենք այնքան լավ, որքան կարողացել ենք, խաղացողներն ամեն մարզմանն ավելի են ուժեղանում: Սպասվող խաղում «Ֆերենցվարոշ»-ի համար էլ հեշտ չի լինելու»,- ավելացրել է Պերկովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին