Հուլիս 27, 2025
exclusive
2042 դիտում

Ռազմիկ Պապիկյան. Ուզում եմ լինել այնպիսի մարզիկ, որին ամբողջ աշխարհում կճանաչեն


Լուսանկարը` UWW


Նախորդ շաբաթ ազատ ոճի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը Սկոպյեում կայացած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել:

Mediamax Sport-ին նա պատմել է անցած ճանապարհի ու գրանցած հաջողության մասին:

«2019 թվականից սկսել եմ հաղթել մեծահասակների պայքարում ու մեծ ցանկություն եմ ունեցել լավ արդյունք գրանցել նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, սակայն չէր ստացվում: 2020-ին Աշխարհի Գավաթին մասնակցեցի, մոտ էի մեդալին, սակայն արդյունքում 5-րդ տեղը գրավեցի:

Դրանից հետո հաջող մասնակցելն ինձ համար առաջնային նպատակ էր դարձել: Այս անգամ իմ սխալի պատճառով չկարողացա ոսկի նվաճել: Նախկինում վրացի ըմբիշին հաղթել էի, սակայն եզրափակչում չստացվեց:

Այս մեդալին հասնելու համար ջանք ու եռանդ չեմ խնայել, գիտակցել եմ, թե ինչն ինձ կօգնի այն նվաճել ու հստակ կատարել եմ ամեն ինչ:

Այն ինձ վստահություն կտա հետագայում, թեեւ ոսկու հետեւից էի գնացել, բայց հիմա էլ ուրախ եմ: Իմ նպատակն է դառնալ այնպիսի մարզիկ, որին ամբողջ աշխարհում կճանաչեն:

Մեծ ցանկություն ունեմ խառը մենամարտերում հանդես գալ, դեռ միայն մարզվում եմ, բայց հանդիպում չեմ անցկացրել: Սակայն ըմբշամարտն էլ չեմ թողնի, քանի որ այն մեծ նշանակություն ունի ինձ համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին