Փետրվար 23, 2026
51063 դիտում

2010-ականների լավագույն ըմբիշների թվում է նաեւ Արթուր Ալեքսանյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան շարունակում է ներկայացնել տարբեր տասնամյակների լավագույն ըմբիշներին:


2010-ական թվականների լավագույնների թվում է նաեւ Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշն այս տարիներին տիրացել է բոլոր հնարավոր տիտղոսներին՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու Աշխարհի եռակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող:



Լավագույնների մեջ են նաեւ Ադելին Գրեյը, Թահա Ակգուլը, Վլադիմիր Խինչեգաշվիլին, Նատալիա Վորոբյովան, Ռոման Վլասովը, Միխային Լոպեսը, Ջորդան Բուրուղսը, Աբդուլռաշիդ Սադուլաեւը ու Կաերի Իչոն:

Մեր ընտրանին