Դեկտեմբեր 25, 2024
exclusive
12087 դիտում

Արսեն Հարությունյան. Դեռ նման մրցում չէր եղել, որ այսքան անկաշկանդ գործեմ


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում, ինչպես եւ 2019-ի Եվրոպայի առաջնությունում, միակ մեդալը նվաճել է Արսեն Հարությունյանը:


Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոնն այս տարի բրոնզե մեդալակիր է դարձել մինչեւ 61 կգ քաշային կարգում: Հարությունյանը Mediamax Sport-ի հետ Հռոմից ամփոփել է ԵԱ-ն ու խոսել իր ծրագրերից:

Չեմպիոնությունից հետո բրոնզե մեդալ նվաճելը մի քիչ ցավալի է, բայց մասնակցությունս լավ եմ գնահատում: Բոլոր գոտեմարտերս ազատ եմ վարել, դեռ այսպիսի մրցում չէր եղել, որ նման կերպ անկաշկանդ գործեմ գորգի վրա՝ այսքան ակտիվություն ցուցաբերեմ ու միավորներ չտամ մրցակիցներիս:

Կիսաեզրափակչում վերջին վայրկյաններին զգոնությունս կորցրի, ուզում էի հաշիվը պահել ու հաղթել, դրա համար էլ միավոր տվեցի: Բայց շատ բան սովորեցի այդ պարտությունից, որ գորգի վրա չկանգնեմ ու մինչեւ վերջին վայրկյանն աշխատանք կատարեմ:



Բրոնզե մեդալի համար հաղթանակը վստահ տարա՝ 10:0 հաշվով: Հույն Գեորգիոս Պիլիդիսը պատանի տարիքից իմ մրցակիցներից էր, նա միշտ ինձ հաղթել է, դրա համար լարվածությունը շատ էր: Ուրախ եմ, որ կարողացա նրանից ուժեղ լինել ու ինձ ապացուցել, որ նույն տեղում չեմ մնացել:

Եվրոպայի առաջնությունից շատ բան հասկացա, սխալներիս ավելի շատ կուղղեմ այսուհետ: Նախորդ ԵԱ-ի համեմատ էլ շատ փոփոխություններ էի կատարել, սկսել եմ մրցակիցներիս քիչ միավորներ տալ ու հաղթողի դերում ես էի: Վարկանշային մրցաշարում ավելի լավ կփորձեմ մասնակցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին