Դեկտեմբեր 25, 2024
2788 դիտում

Ակտիվ ու գեղեցիկ գոտեմարտով Հարությունյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Այսօր Հռոմում ավարտվելու է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականը պայքարում է բրոնզե մեդալների համար:


Հաբեթնակ Կուրղինյանի սաներից առաջինը ելույթ ունեցավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ): Այս անգամ նա պայքարեց ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, իսկ մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր:


Առաջին մրցափուլում Հարությունյանը հանգիստ ու իրեն հատուկ ակտիվությամբ հաղթեց 3:0 հաշվով: Երկրորդում հայ մարզիկը կրկին տիրում էր իրավիճակին ու հաշիվը հասցրեց 10:0-ի: Գոտեմարտի ավարտին հաշված վայրկյաններ առաջ նրա մրցակիցը վնասվածք ստացավ ու հրաժարվեց շարունակել:


Հարությունյանը ԵԱ-ում իր ազատ ոճի թիմին ապահովեց առաջին բրոնզե մեդալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին