Փետրվար 23, 2026
7153 դիտում

5 հայ հունահռոմեական ըմբիշ այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Հռոմում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեականները:

Հայաստանի հավաքականից ելույթ է ունենալու հինգ ըմբիշ:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում հանդիպելու է Էլդանիզ Ազիզլիին (Ադրբեջան), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) 1/8 եզրափակչում մրցելու է Լեւանի Կավջարաձեի (Վրաստան) հետ:

Որակավորման փուլից ելույթը կսկսի Կարապետ Չալյանը (77 կգ)՝ մրցելով շվեյցարացի Նիկոլաս Քրիսթենի հետ, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) 1/8-ում ուժերը կչափի Թոռնիկե Ձամաշվիլիի (Վրաստան) հետ, իսկ նույն փուլում Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ Սաբահ Շարիաթի (Ադրբեջան):

Մեր ընտրանին