Փետրվար 23, 2026
13049 դիտում

Հայաստանի հավաքականի մեդալառատ ելույթը Նիսի մրցաշարում


Լուսանկարը` UWW


Ֆրանսիական Նիսում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ հանդես է եկել նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը:

Էդուարդ Սահակյանի թիմը հանդես է եկել 10 մարզիկով, որոնցից 7-ը մեդալ է նվաճել:

Ոսկե մեդալակիր է դարձել Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը եզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի Օրխան Նուրիեւի նկատմամբ:

Արծաթե մեդալների են արժանացել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ):

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) կանգնել են պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Մեր ընտրանին