Փետրվար 23, 2026
5692 դիտում

60 տարեկանում մահացել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանը


Լուսանկարը` Photolure


Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, այսօր 60 տարեկանում մահացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանը:

Փաշայանը ծնվել է Ախալքալաքում 1959 թվականին: Դարձել է Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն: 1983 թվականի Աշխարհի առաջնությունում Փաշայանն արժանացել է Լավագույն ըմբիշ մրցանակին: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

 

Փաշայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

 

Mediamax Sport-ը ցավակցում է Փաշայանի ողջ ընտանիքին ու հարազատներին:

Մեր ընտրանին