Բուդապեշտում ավարտված մինչեւ 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը եզրափակչում 11:7 հաշվով առավելության է հասել Ժոլաման Շարշենբեկովի (Ղրղզստան) նկատմամբ ու հաղթող դարձել:
Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Հայաստանի ազատ ոճի հավաքականին առաջնությունում մեդալ նվաճել չէր հաջողվել:



























