Հայաաստանի ազատ ոճի հավաքականի կազմում մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարելու է Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Բուդապեշտում ընթացող առաջնության մինչեւ 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում 3:4 հաշվով զիջել է հնդիկ Ռավինդեր Ռավինդերին:
Հարությունյանի մրցակիցը 3-րդ տեղի համար պայքարում որոշվելու է Մարսել Կովաչ (Հունգարիա)-Դինիսլամ Տախտարով (Ռուսաստան) սփոփիչ գոտեմարտում:
Սփոփիչ պայքարում հանդես է գալու նաեւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), նրա մրցակիցն էլ լեհ Քրիստոֆ Սադովիկն է:




















