Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Երեւանում՝ պատրաստվելով Նուր-Սուլթանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Այսօր թիմի մարզիչները հայտնել են այն ըմբիշների անունները, ովքեր հանդես կգան ԱԱ-ում:
Գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ասել է, որ մրցավայր կմեկնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Հունահռոմեական ոճի թիմի մի մասը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 12-ին, մյուսը՝ 13-ին: Վարկանշային ԱԱ-ում մինչեւ 6-րդ տեղերը գրաված մարզիկներն Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կստանան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: