Իտալիայի Ֆաենզա քաղաքում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի պատանիների առաջնությունը:
Վերջին օրը հայ ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ: Լյովա Գեւորգյանը (92 կգ) 6:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Կարտոեւի նկատմամբ ու նվաճել ոսկե մեդալ:
Գենիկ Ասատրյանը (60 կգ) եզրափակչում զիջել է Սաբիր Ջաֆարովին (Ադրբեջան) ու կանգնել պատվոհարթակի երկրորդ աստիճանին: Մենուա Երիբեկյանը (71 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Լիլիան Բալանին:
Ավելի վաղ ազատ ոճայիններից արծաթե մեդալակիր էր դարձել Հարություն Հովհաննիսյանը (48 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: