Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի երիտասարդների առաջնությունից կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով:
Մինչեւ 61 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը 11:0 հաշվով ուժեղ է եղել Օլեքսանդր Եւսիենկոյից (Ուկրաինա) ու դարձել է ոսկե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել Մհեր Մարկոսյանը (86 կգ): Նա 2:3 հաշվով զիջել է վրացի Միրիանի Մաիսուրաձեին:
Ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արման Անդրիասյանն (70 կգ) ու Արման Ավագյանը (79 կգ):




















