Մայիս 04, 2024
6419 դիտում

Սլավիկ Գալստյանը Մ-23 տ. Եվրոպայի առաջնության եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Սլավիկ Գալստյանը դուրս է եկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Նա մրցաշարը սկսել է 1/8 եզրափակչից ու 3 հաղթանակ տարել: Կիսաեզրափակչում Գալստյանը 13:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Ալեքսանդր Գրուշինի նկատմամբ:



Եզրափակչում Գալստյանի մրցակիցն է լինելու վրացի Լեւանի Կավճարաձեն:

Դավիթ Օվասափյանը մինչեւ 130 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Նրա մրցակիցն Օսման Յիլդիրիմն (Թուրքիա) է:

Այսօր ելույթ կունենան նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Հրանտ Կալաչյանը (72 կգ): Մելիքյանն որակավորման փուլում կհանդիպի Միկկել Լասսենին (Դանիա), իսկ Կալաչյանը՝ 1/8 եզրափակչում Ալեքսա Էրսկիին (Սերբիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին