«Միկա» մարզադահլիճում որոշվել են Հայաստանի ազատ ոճի առաջնության հաղթողները: Ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ մասնակիցների թիվը շատ չի եղել, հանդես են եկել Երեւանի ու մարզերի մոտ 90 ըմբիշներ:
Հաղթողներ են դարձել Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությանյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Mediamax Sport -ին ասել է, որ իրենց շատ լավ են դրսեւորել երիտասարդ ըմբիշներն ու թեժ մրցակություն ապահովել:
«Նրանք մեծերին ստիպում են ավելի շատ աշխատել ու պայքարել: Օլիմպիական խաղերից հետո թիմի կազմն ամբողջությամբ կփոխվի, հիմնականում երիտասարդները կլինեն: Ուժեղ ու լավ կազմ կունենանք: Սերնդափոխությունը հավաքականի համար անհրաժեշտություն է»,- ընդգծել է Բաղդադյանը:


















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: