Ապրիլ 25, 2024
exclusive
7233 դիտում

Ավետիք Վարդանյան. ԱԱ-ում կարող էինք 2 մեդալ ավել ունենալ


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Եվրոպայի այս տարվա հաղթողներ Վազգեն Թեւանյանն ու Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն առաջնությունից ավելի շատ սպասելիքներ է ունեցել, սակայն այս արդյունքն էլ նորմալ է համարում: Նա կարծում է, որ կարող էին գոնե 2 մեդալ ավել ունենալ:

«Արման Անդրիասյանն ու Գեղամ Գալստյանը մոտ էին մեդալներ նվաճելուն, բայց, ափսոս, նրանց մոտ չստացվեց: Առաջնությունն այդքան էլ իմ սրտով չստացվեց, բայց նաեւ դժգոհ չեմ: Արսենն ու Վազգենը միայն ապագա չեմպիոններին զիջեցին»,- Mediamax Sport-ի թղթակցին խոստովանել է Վարդանյանը:

Մարզչի խոսքով, ԵԱ-ից հետո մեդալակիր ըմբիշները բոլորի ուշադրության կենտրոնում էին, նրանց մրցակիցների մարզիչները լավ ուսումնասիրել էին ու գիտեին հնարավորությունները. «Հաջողության դեպքում միշտ այդպես է լինում, բայց մենք էլ պատարստ էինք այդ ամենին: Տղաները պայքարեցին, լավ գոտեմարտեր անցկացրին, պարզապես երկուսն էլ շատ բարդ խմբերում էին ընդգրկվել ու ավելի դժվար էր նրանց համար»:

Վարդանյանը նշել է, որ Թեւանյանն ու Հարությունյանը հանդես են գալու Գերմանիայի առաջնությունում, թիմի մյուս առաջին համարները մի քիչ հանգստանալու են, ապա շարունակեն մարզվել: Հավաքականի 2-րդ համարներն Ուկրաինայում մրցաշարի կմասնակցեն, ինչը թույլ կտա ծանոթանալ նրանց ուժերին եւս:

«Ապա Արտաշատում Գոլեցյանի անվան միջազգային մրցաշարը կկայանա, որից հետո հավաք կունենանք Իրանում ու կմասնակցենք մրցաշարի »,- ավելացրել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին