Սեպտեմբեր 15, 2025
142 դիտում

Արսեն Հարությունյանն Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` UWW


Հայաստանի միակ մեդալը Զագրեբում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում նվաճել է Արսեն Հարությունյանը:

Նա 4-րդ անգամ էր բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացել: Հարությունյանի մրցակիցն էր մեքսիկացի Ռոման Բրավո Յանգը:

 

Առաջին մրցափուլում հայ ըմբիշն ավելի ակտիվ էր, նետվեց գրոհի եւ  հաշիվը 5:0 դարձրեց։ Երկրորդում Հարությունյանը մի պահ կորցրեց զգոնությունն, ու Բրավո Յանգը 2 միավոր վաստակեց, ինչից հետո կարողացավ միավորների տարբերությունը 4 դարձնել: Բայց մրցակիցն էլ մինչեւ վերջ չէր թուլանում ու հաշիվը դարձրեց 6:4։ Հարությունյանը կարեւոր հաղթանակ տարավ ու ազատ ոճի հավաքականի համար կարեւոր մեդալ նվաճեց։ 

 

Հարությունյանն ԱԱ-ներում 3-րդն է եղել 3 տարի շարունակ՝ 2021-2023 թվականներին՝ Օսլոյում եւ երկու անգամ Բելգրադում։

 

Ազատ ոճայիններն ավարտեցին իրենց ելույթները։ Այսօր Վազգեն Թեւանյանը (65 կգ) զիջել է հենց մեկնարկում, նա պարտություն է կրել Աբդուլմաժիդ Կուդիեւից (Տաջիկստան), որը հաջորդ մենամարտում լքել է պայքարը:

 

Հունահռոմեականները պայքարի մեջ են մտնելու սեպտեմբերի 18-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին