Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Աշխարհի առաջնությունից 2 բրոնզե մեդալով կվերադառնա:
Թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ մինչեւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:
Նա նախ սփոփիչ գոտեմարտում է 3:0 հաշվով ուժեղ եղել ճապոնացի Կոգայի Օդավայից, ապա 3-րդ տեղի համար պայքարում 9:3 հաշվով առավելության է հասել Աբոս Ռախմոնովի (Ուզբեկստան) նկատմամբ:
Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:






















