Ստամբուլում շարունակվող ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել:
Այս անգամ պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Արման Բաղդասարյանը (72 կգ): Նա բրոնզի համար գոտեմարտում 6:3 հաշվով ուժեղ է եղել ֆին Տոնի Տապիո Օլայայից:
Ավելի վաղ էլ մեդալակիրներ էին դարձել Նորայր Հախոյանն (55 կգ) ու Սլավիկ Գալստյանը (63 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: