9873 դիտում

Կարեն Ասլանյանն ուրախ է մեծահասակների ԵԱ-ում նվաճած մեդալի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճել է իր առաջին բրոնզե մեդալը:

Ըմբիշը խոստովանել է, որ անչափ շատ է ուրախացել այդ կապակցությամբ:

«Իսկապես, շատ դժվար պայքար էր, բոլոր մրցակիցներն էլ բարդ էին: Անկեղծ ասած, ես մեկնել էի, որպեսզի ոսկե մեդալ նվաճեմ, սակայն վրիպումներ թույլ տվեցի ու պարտություն կրեցի: Ամեն դեպքում, սա մեծահասակների պայքարում իմ առաջին մեդալն է: Բնականաբար, շատ եմ ուրախացել դրա համար»,-ասել է Ասլանյանը:

Բացի Ասլանյանից Հայաստանի հավաքականից Կասպիյսկում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին