Փետրվար 15, 2025
22558 դիտում

22 տարի անց ազատ ոճայինների 2 մեդալն Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի առաջնությունում նվաճել էր երկու բրոնզե մեդալ: Փարիզից մեդալներով են վերադարձել Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն:

Գեորգի Կետոեւ

Ես շատ ուրախ եմ, որ երկարատեւ ընդմիջումից հետո մեդալակիր դարձա ու բարձրացրի Հայաստանի դրոշը: Այն ինձ համար ասես երկրորդ հայրենիք լինի:

Ցանկանում եմ, որ հետագայում եւս հաջող ելույթներ ունենամ ու լավ պատրաստված մոտենամ 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Երրորդ տեղի համար պայքարում հաղթեցի այն ըմբիշին, որին զիջել էի Ռիոյում: Այս անգամ ես ավելի պատրաստ էի ու լավ էի զգում, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:

Լեւան Բերիանիձե

Քաշիս հետ կապված խնդիր չունեի, կարողացել էի այն պահել ու ինձ շատ թեթեւ էի զգում: Երրորդ տեղի համար պայքարում էլ հոգեբանորեն շատ լավ էի տրամադրվել ու գորգ դուրս եկել: Մրցակիցս լավ ըմբիշ էր, բայց այդ պահին ես նրանից ուժեղ էի:

Արայիկ Բաղդադյան, ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Արդյունքը գերազանց չէ, քանի որ չեմպիոն չունենք: Սակայն ես գոհ եմ, քանի որ ԱԱ-ից վերադարձել ենք երկու բրոնզե մեդալով, իսկ թիմային հաշվարկով ազատ ոճայինները զբաղեցրել են 10-րդ տեղը:

Վերջին անգամ Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ԱԱ-ում երկու մեդալ նվաճել էին 1995 թվականին: Մոտ օրերս ֆեդերացիայի նիստ ենք ունենալու, կարծում եմ, որ Հաբեթնակ Կուրղինյանը, որը հավաքականի մարզչի պաշտոնակատարն է, կնշանակվի գլխավոր մարզիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին