Փարիզում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականից երկու ըմբիշ էր պայքարում մեդալի համար: Նրանցից մեկը կարողացավ նվաճել այն:
Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), որն այսօր պարզապես հիանալի էր գործում ու մեկը մյուսից գեղեցիկ հնարքներով ոչ մի շանս չէր տալիս մրցակիցներին եզրափակչում հանդիպել էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւին:
Առաջին մրցափուլում մեր ըմբիշը հիանալի գլորումներով հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդում Մանուկյանը կարողացավ ճիշտ պաշտպանվել ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: ԱԱ-ում նա նվաճեց իր առաջին ու հունահռոմեական ոճի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը:
Մինչ այդ Մանուկյանն ուժեղ է եղել իրանցի, շվեյցարացի, գերմանացի եւ վրացի ըմբիշներից:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին:




















