Մայիս 19, 2024
13733 դիտում

Ֆրանկոֆոնյան խաղերում ազատ ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

Մինչեւ 70 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Խաչատուր Պապիկյանը:

Մխիթար Գրիգորյանը (57 կգ) եւ Վարուժան Կաջոյանը (74 կգ) նվաճել են արծաթե, իսկ Աշոտ Վելիցյանն (61 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալներ:

Այսօր պայքարի է դուրս գալու 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, հայտնում է սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու նաեւ 4 ատլետ, 2 հեծանվորդ եւ 3 ձյուդոյիստ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին