Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի թարմացված վարկանիշային աղյուսակը:
Ուժեղագույն ըմբիշների ցանկում կրկին 6 հայ մարզիկներ կան:
Ամենաբարձր տեղում Ռիոյի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Նա շարունակում է 3-րդ տեղը զբաղեցնել: Առաջատարը Ռիոյի արծաթե մեդալակիր կուբացի Լուգո Յասմանին է: Հենց նրան է Օլիմպիադայի եզրափակչում հաղթել Ալեքսանյանը:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում 7-րդն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Լավագույնների թվում են նաեւ Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: