Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղը կայացել է Լոնդոնում, որտեղ «Արսենալ»-ն ընդունել է ՊՍԺ-ին։
Հանդիպման միակ գոլը գրանցվել է 4-րդ րոպեին, ֆրանսիական թիմին առաջ է մղել Ուսման Դեմբելեն։ Մնացած հատվածում այդպես էլ երկրպագուները գոլերի ականատես չեն եղել։
«Նման խաղերում ունեցած զգացմունքները երբեք բացատրել չես կարող, դրա համար էլ դժվար է այս պահին վերլուծություն անելը։ Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի թիմ ենք, ինչպես ենք մեկս մյուսի համար գործում։ Երբեմն ամեն բան դժվար է տրվում, բայց ՊՍԺ-ն կատարելագործվում է ամեն խաղով ու ձգտում լավացնել որակները»,-խաղից հետո ասել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
«Սա դեռ դիմակայության մի հատվածն է։ Նման միտք ես հայտնել եմ նաեւ «Ռեալ»-ի դեմ կայացած առաջին խաղից հետո։ Ոչինչ չի մնում անել, քան մեկնել Փարիզ ու հաղթել։ Եթե ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, ուրեմն անհավանական մի բան պետք է անենք»,-սրանք էլ Միկել Արտետայի խոսքերն են։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: