Ապրիլ 30, 2025
115 դիտում

Հանսի Ֆլիկ. «Ինտեր»-ը Եվրոպայում ամենալավ պաշտպանությունն ունի


Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում այսօր երեկոյան սեփական հարկի տակ «Ինտեր»-ի հետ սպասվող խաղից առաջ գովել է մրցակցին ու սեփական թիմին:


Նրա կարծիքով՝ միլանյան ակումբը Եվրոպայում ամենալավ պաշտպանությունն ունի, հիանալի է գործում կիսապաշտպանությունում եւ երկու բարձրակարգ հարձակվող ունի:

«Մեզ համար շատ կարեւոր է վերահսկել գնդակն ու քիչ սխալներ թույլ տալ: «Ինտեր»-ի հետ, իսկապես, դժվար է լինելու, թիմի կատարած անցումները շատ բարդ են, լավ են պաշտպանվում ու միեւնույն ժամանակ էլ հարձակվում: Դրա համար պետք է պատրաստ լինենք: Թիմով հանդիպել ենք ու քննարկել, թե ինչը փոխելու կարիք կա: Բոլոր խաղացողները կենտրոնացած են եւ ցանկանում են դուրս գալ եզրափակիչ»,- նշել է Ֆլիկը:

Մարզիչն ընդգծել է, որ Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակն էմոցիոնալ առումով շատ կարեւոր էր իրենց համար ու նորից են ձգտելու հասնել եզրափակիչ:

«Մյուս կողմից էլ Չեմպիոնների Լիգան «Ինտեր»-ի համար մրցանակի տիրանալու հնարավորություն է: Վերջին շրջանում կրած պարտությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ որոշ ֆուտբոլիստների համար դա ՉԼ-ի գավաթին տիրանալու վերջին շանսն է: Այնպես որ նրանք ներդնելու են ողջ ուժերն ու տրամադրվելու են 100 տոկոսով, նույնը պետք է անենք նաեւ մենք», -ավելացրել է Ֆլիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին