Ապրիլ 30, 2025
59 դիտում

YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ



YoHealth-ը Դուբայ մոլում՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում,  կազմակերպել է հատուկ հանդիպում հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), միջազգային աստղ եւ YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանի հետ։

Երկրպագուները հնարավորություն են ունեցել հանդիպել հայտնի մարզիկի հետ, ստանալ նրա ինքնագիրը եւ լուսանկարվել վերջինիս հետ։ Միջոցառմանը մասնակցելու համար օգտատերերը YoHealth հավելվածում իրենց կուտակած քայլերը փոխանակել են երեկոյի մուտքի տոմսով։

Մարզիկի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Երեւանում։ Ապրիլի 25-ին Արման Ծառուկյանն այցելել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս։ Այցելուներն ստացել են մարզիկի ինքնագրով լուսանկարներ։

YoHealth հավելվածը ոչ միայն հաշվարկում է օգտատերերի քայլերը եւ դրամայնացնում դրանք, այլեւ հնարավորություն է ընձեռում կուտակած քայլերը փոխանակել նմանատիպ միջոցառման տոմսերի հետ։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որի օգտատերերը նաեւ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով եւ հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ Ի դեպ, օգտատերերը կարող են դրամայնացնել նաեւ իրենց հետեւորդների եւ դիտումների քանակը եւ ստանալ FTN-ներ որպես պարգեւատրում:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին