Ապրիլ 30, 2025
120 դիտում

«Վան»-ը պայքարեց, բայց Հայաստանի գավաթի եզրափակչի 2-րդ մասնակիցը «Նոա»-ն է


Լուսանկարը` FC Noah


Այսօր Չարենցավանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2-րդ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։

«Վան»-ն ընդունել է «Նոա»-ին, որին առաջին դիմակայությունում զիջել էր 0։2 հաշվով։ Տանտերերը դեռ մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ թեժ դիմակայություն են ցույց տալու եւ նրանք տեր են կանգնել իրենց խոսքին։ Ողջ հանդիպման ընթացքում Վահե Գեւորգյանի սաները կարողացել են լավ կազմակերպված խաղ ցույց տալ ու անընդհատ գրոհներ կազմակերպել։

«Նոա»-ն գործել է ավելի զգուշավոր, սակայն խաղավարտին ակտիվացել է ու ավելի թարմ տեսք ունեցել։ 70-րդ րոպեից հետո նոր չեմպիոնության ձգտող թիմը կարողացել է ձեռքը վերցնել նախաձեռնությունը եւ անհանգստացնել «Վան»-ի պաշտպաններին ու դարպասապահին։

Ի վերջո, 86-րդ րոպեին «Վան»-ի ջանքերն արդյունք են տվել։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից Օլավալե Ֆարայոլան փոխանցում է կատարել Լեւոն Վարդանյանին, վերջինս էլ գրավել է Օգնյեն Չանչարեւիչի դարպասը։ 89-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է «Վան»-ի ֆուտբոլիստ Էյմարդ Բատիոնոն։

Ավելացված ժամանակը եւս անցել է բավական լարված մթնոլորտում, սակայն ավելին անել տանտերերը չեն կարողացել։ «Նոա»-ն հաղթել է 2։1 ընդհանուր հաշվով ու դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում նրա մրցակիցը լինելու է «Արարատ-Արմենիա»-ն, որը երեկ ուժեղ է եղել «Փյունիկ»-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին