Ապրիլ 30, 2025
98 դիտում

Ինձագի. Հույս ունեմ, որ սպասվող դիմակայությունում կհաղթենք «Բարսելոնա»-ին


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Այսօր Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ն ընդունելու է «Ինտեր»-ին:

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Սիմոնե Ինձագին նշել է, որ իր ֆուտբոլիստները երկրպագուների աջակցությամբ վերջին տարիներին գերազանցել են բոլոր սպասելիքները:

«Մենք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ենք ու դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է, քանի որ շատերն ասում էին, որ այս մրցաշրջանում նույնիսկ Իտալիայի 4 լավագույնների թվում չենք լինելու: Բայց հիմա ավելին ենք ուզում եւ հույս ունեմ, որ կհաղթենք սպասվող դիմակայությունում»,- ասել է Ինձագին:

Նա նաեւ ընդգծել է, որ այս շրջանն ամենաբարդն է իր կարիեայում, վերջին շաբաթն ամենավատերից մեկն է եղել իր թիմի համար:

Ինձագին նաեւ նշել է, որ Հանսի Ֆլիկը մեծագույն մարզիչ է, որը մեծ ուժեր է ներդրել հարձակվողական թիմ ստեղծելու համար.

«ՉԼ-ի կիսաեզրափակիչ հասած 4 թիմերը արժանիորեն են հանդես գալիս այս փուլում:  «Բարսելոնա»-ն մեր դեմ մրցելու է Գավաթի եզրափակչում տարած հաղթանակից հետո, մեզ մոտ այդքան էլ հաջող շրջան չէ, բայց կաշխատենք հիանալի հանդիպում անցկացնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին