Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ նորամուծություն է կատարել:
ԱԱ-ում վիճակահանությունն այնպես է արվելու, որ ուժեղագույն ըմբիշները միմյանց հանդիպեն կիսաեզրափակչում ու եզրափակչում:
Սակայն 2017 թվականին 2016-ի լավագույն ըմբիշները կամ փոխել են քաշային կարգերը կամ էլ բաց են թողնելու մրցաշարը:
Այդ պատճառով էլ UWW-ն որոշակի չափանիշներ է սահմանել՝ Օլիմպիական խաղերում ամենաբարձր վարկանիշը, մայրցամաքների առաջնություններում մասնակցությունը նույն քաշային կարգերում, մայրցամաքների առաջնություններում մասնակցությունը տարբեր քաշային կարգերում եւ այլն:
Դրանք հաշվի են առնվելու այն դեպքում, եթե ըմբիշների միավորները հավասար լինեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: