Հոկտեմբեր 02, 2025
exclusive
20818 դիտում

Ալի Ալիեւի մրցաշարին 5 ազատ ոճայիններ կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի հավաքականը Կասպիյսկում կայանալիք Ալի Ալիեւի մրցաշարին 5 ըմբիշով կմասնակցի:

Mediamax Sport-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ հանդես կգան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

«Այս տղաները վերջին շրջանում քիչ են գոտեմարտեր անցկացրել: ԱԱ-ից առաջ ուզում եմ նրանց պատրաստականությունը տեսնել: Մրցաշարը ցուց կտա, թե ինչ մարզավիճակում են ու արդյոք կարող են մեկնել Աշխարհի առաջնություն»,- ասել է Կուրղինյանը:

Հիմա թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ մրցավայր մեկնելու է հուլիսի 6-ին: Մյուս ըմբիշները շարունակելու են անհատական մարզումները: Նոր հավաքը մեկնարկելու է հուլիսի 15-ից Կիսլովոդսկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին