Հոկտեմբեր 02, 2025
82 դիտում

Արման Ծառուկյանը կարծում է, որ Հուքերն իրեն հաղթելու հնարավորություն չունի


Լուսանկարը` UFC


Նոյեմբերի 22-ին UFC Fight Night 265-ի շրջանակներում Արման Ծառուկյանը մենամարտ է անցկացնելու Դեն Հուքերի դեմ։

«Նա ծիծաղելի է, ինչպես նաեւ նրա հայտարարությունները։ Կարո՞ղ ենք սա անվանել հավակնոտ մենամարտ, կարծում եմ՝ այո։ Հուքերն ունի՞ հաղթելու հնարավորություն։ Ես իրականում դա չեմ տեսնում»,- նման մեկնաբանություն է տվել Ծառուկյանը Տասս գործակալությանը։

Ավելի վաղ Հուքերը հայտնել էր, որ ատում է Ծառուկյանի հետ կապված ամեն բան ու չի համբերում, թե երբ է նրա դեմ մենամարտելու ու բազմաթիվ հարվածներ հասցնելու։

Հայ մարզիկի վարկանիշը UFC-ում 2-րդն է, իսկ Հուքերինը՝ 6-րդը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին