Սեպտեմբեր 22, 2025
87 դիտում

Հայաստանի հունահռոմեական ընտրանին ԱԱ-ում գրավել է 5-րդ տեղը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Զագրեբում ավարտված ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը գրավել է 5-րդ տեղը:

Միակ ոսկե մեդալը նվաճել է Մալխաս Ամոյանը (77 կգ), նա եզրափակչում 10:1 հաշվով ուժեղ է եղել Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայից (Ճապոնիա): 

Բրոնզե մեդալներն էլ ապահովել են Հրաչյա Պողոսյանն (60) ու Սլավիկ Գալստյանը (67 կգ): 

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 63 միավոր է վաստակել: Առաջատարը 180 միավորով Իրանի ընտրանին է, որին հաջողվել է նվաճել 6 մեդալ (4-ը ոսկե):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին