«Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում 0:2 հաշվով պարտություն է կրել «Զենիթ»-ից:
Թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է, որ զիջելուց հետո ակումբում ոչ մի խուճապ չկա:
«Լավ հանդիպում ստացվեց, թեեւ չկարողացանք օգտագործել մեր պահերը, այդպես էլ է պատահում: Բայց չենք հուսահատվում, շարունակում ենք առաջատար մնալ ու պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Նախորդ տարի ավելի վատ էինք խաղում, բայց հաղթում էինք»,- ասել է Սպերցյանը:
«Կրասնոդար»-ը 19 միավորով Ռուսաստանի առաջնության առաջատարն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: