Հայաստանի Օլիմպիական կոմիտեից տեղեկանում ենք, որ ծանրամարտի հավաքականն այսօր լուսադեմին ուղեւորվել է Նորվեգիա։
Այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 11-ը Ֆյորդե քաղաքն ընդունելու է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայ ծանրորդներից առաջինը պայքարի է դուրս գալու Գառնիկ Չոլակյանը (60 կգ), որի ելույթի օրը վաղն է՝ 21։30-ին։ ԱԱ-ում հանդես կգան նաեւ Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ 110 կգ), Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: