Նեյմարի հորը պատկանող NR Sports ընկերությունը 18 միլիոն դոլարով ձեռք է բերել «Պելե» ապրանքանիշի իրավունքները։
Ինչպես հայտնում է UOL պարբերականը, այսուհետ NR Sports-ին են պատկանում Պելեի լուսանկարների, արխիվային նյութերի եւ առեւտրային բոլոր իրավունքները։ Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 19-ին։
Նշվում է, որ բանակցությունները հեշտ են ընթացել, քանի որ «Պելե» ապրանքանիշը չի օգտագործվել նրա մահից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից:
Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում 3 անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն: Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Սանթոս»-ի կազմում: 10 համարի մարզաշապիկը, որով նա հանդես է եկել երկար տարիներ, հիմա կրում է Նեյմարը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: