2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել նաեւ Գերմանիայի ու Նիդերլանդների հավաքականները:
Գերմանիան A խմբի վերջին խաղում 6:0 հաշվով ուժեղ է եղել Սլովակիայից: Գերմանացիները վաստակել են 15 միավոր ու խմբում առաջին տեղը զբաղեցրել: Սլովակիան 12 միավորով 2-րդն է ու անցումային հանդիպումներ կանցկացնի:
Նիդերլանդների ընտրանին էլ վերջին խաղում 4:0 հաշվով ուժեղ է եղել Լիտվայից ու ապահովել է ուղեգիրը: G խմբում 2-րդ տեղում ելույթն ավարտել է Լեհաստանը, որը նույնպես կպայքարի ԱԱ-ում հանդես գալու համար:
Ավելի վաղ եվրոպական գոտուց ուղեգրեր են ապահովել Նորվեգիան, Անգլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան եւ Խորվաթիան: Այս պահի դրությամբ հայտնի են Աշխարհի առաջնության մասնակից 48 հավաքականներից 34-ը:
Մունդիալը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին Վաշինգթոնում:





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: