Հուլիս 17, 2025
7835 դիտում

Ակումբային ԱԱ-ում «Տաշիրն» այսօր կպայքարի 3-րդ տեղի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Խարկովում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի ակումբային 3-րդ առաջնությունը:

Հայաստանը ներկացնում է «Տաշիր» ակումբը: Հայկական թիմն ընդգրկվել է D խմբում ու 2 հանդիպում անցկացրել: Այն նույն 5:3 հաշվով հաղթել է Իրանն ու Թուրքիան ներկայացնող ակումբներին ու խմբում զբաղեցրել առաջին տեղը:

Հաջորդ դիմակայությունում «Տաշիրը» 0:8 հաշվով պարտվել է իրանական «Ռեզիին» ու այսօր մրցելու է 3-րդ տեղի համար: Մրցակիցը լինելու է ուկրաինական «Զդորովյե» թիմը

 «Տաշիրի» կազմում հանդես են գալիս Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին