Հուլիս 04, 2025
9077 դիտում

2018 եւ 2019 թվականների ըմբշամարտի ԱԱ-ները կկայանան հոկտեմբերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշվել է, որ 2018 եւ 2019 թվականների մեծահասակների Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերին:

2005 թվականից առաջությունը կայանում էր օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Սակայն միջազգային ֆեդերացիայում ճիշտ են գտել այսուհետ ԱԱ-ն անցկացնել հոկտեմբերին: Դա նրանք պայմանավորել են լսարանի օպիտմալացմամբ ու մասնակիցների քանակի ընդլայնմամբ:

«Կարծում ենք այս օրացույցը ըմբիշներին ու երկրպագուներին մարզաձեւի հետ սերտորեն շփվելու բազմաթիվ տարբերակներ է առաջադրում»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը:

2018-ի ԱԱ-ն կայանլու է հոկտեմբերի 22-28-ը Բուդապեշտում, իսկ 2019-ինը՝ հոկտեմբերի 7-13-ը՝ մրցավայրը դեռ հայտնի չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին