Երկրորդ տարին անընդմեջ Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայն այսօր ամփոփել է Լավագույն մարզիկների քվեարկության արդյունքները: Mediamax Sport-ին ֆեդերացիայից հայտնել են, որ քվեարկությանը մասնակցել են 34 լրագրողներ:
Տասնյակում մյուս տեղերը բաշխվել են այսպես՝ Միհրան Հարությունյան (Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր), Հարություն Մերդինյան (Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, ԵԱ-ի արծաթե ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր), Տիգրան Մարտիրոսյան (ԵԱ-ի չեմպիոն), Արթուր Թովմասյան (Աշխարհի գավաթի արծաթե մեդալ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն), Արման Երեմյան (ԵԱ-ի արծաթ), Տիգրան Կիրակոսյան (ԵԱ-ի հաղթող, ԱԱ-ի արծաթե մեդալակիր), Արամ Ավագյան (ԵԱ-ի բրոնզե մեդալակիր), Անդրանիկ Կարապետյան (ԵԱ-ի բրոնզե մեդալ, ԱԱ 4-րդ տեղ) եւ Սմբատ Մարգարյան (ԵԱ-ի արծաթե մեդալ, Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալ):
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը, որը ԵԱ-ում գրավել է 2-րդ տեղը, իսկ ԱԱ-ում՝ 3-րդ:
Medimax Sport-ի ներկայացրած 10-ն այսպիսին է եղել՝ Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Հարություն Մերդինյան, Միհրան Հարությունյան, Տիգրան Մարտիրոսյան, Անդրանիկ Կարապետյան, Սմբատ Մարգարյան, Տիգրան Կիրակոսյան, Արթուր Թովմասյան եւ Արամ Ավագյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: