Օգոստոս 08, 2025
101 դիտում

«Պրահա»-ն Կոնֆերենցիաների Լիգայում 4:1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա»-ին


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Ինչպես եւ իրավացիորեն համարում էր «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան, իր թիմի հետ դիմակայության ֆավորիտը Սպարտայի «Պրահա»-ն էր:

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացած խաղում չեխական ակումբը սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ: Հայկական ակումբի միակ գոլի հեղինակը Խուան Բալանտան է:

«Պրահա»-ի վստահ հաղթանակն էլ ապահովել են Պատրիկ Վիդրան, Յան Կուխտան ու Վելկո Բիրմանչեւիչը, իսկ Ժոաու Կեյրուշն ինքնագոլի հեղինակ է դարձել:

Թիմերի պատասխան խաղը մեկ շաբաթ անց կայանալու է Երեւանում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին