France Football-ը ներկայացրել է 2024-25 մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները:
Պաշտոնական արարողությունն ինչպես ամեն տարի ընդունելու է Փարիզի «Շատլե» թատրոնը սեպտեմբերի 22-ին:
Ցանկում տեղ է գտել 30 ֆուտբոլիստ, որոնցից 9-ը Չեմպիոնների Լիգայի հաղթող ՊՍԺ-ից են՝ Ժոաու Նեւեշը, Նունու Մենդեշը, Ջանլուիջի Դոնարուման, Խվիչա Կվարացխելիան, Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն, Աշրաֆ Հաքիմին, Ֆաբիան Ռուիզն ու Վիտինյան:
«Բարսելոնա»-ի խաղացողներից ընդգրկվել են Լամին Յամալը, Պեդրին, Ռոբերտ Լեւանդովսկին ու Ռաֆինյան: 4 խաղացող ունի նաեւ «Լիվերպուլ»-ը՝ Ալեքսիս Մաք Ալիստեր, Վիջիլ վան Դեյք, Մոհամեդ Սալահ, Ֆլորիան Վիրց:
Հավակնորդների ցանկում են նաեւ՝ Դենզել Դումֆրիսը, Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Հարի Քեյնն ու Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Սքոթ Մաքթոմինեյը («Նապոլի»), Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն ու Վինիսիուսը («Ռեալ»), Դեկլան Ռայսը, Վիկտոր Գյոկերեշը («Արսենալ»), Սերու Գիրասին («Բորուսիա»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի») եւ Քոուլ Փալմերը («Չելսի»):
Նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Իսպանիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Պեդրին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: