Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն արդեն երկրորդ տարին է դառնում է Աշխարհի չեմպիոն:
Օրերս նա Լաս Վեգասում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ ոչ միայն կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին, այլեւ նվաճեց հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանյանն ասել է, որ անչափ հպարտ ու ուրախ է երկրորդ տարին անընդմեջ աշխարհում ուժեղագույն ըմբիշ ճանաչվելու կապակցությամբ:
«Ամենակարեւորը ես զգացի, որ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ ավելի եմ ուժեղացել: Սա նշանակում է, որ ես ու մարզչական շտաբը ճիշտ աշխատանք ենք կատարել: Այժմ պետք է նույն ոգով շարունակեմ ու պատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Շատ եմ ցանկանում, այնտեղ ոսկե մեդալ նվաճել»,- ասել է ըմբիշը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: