Նոյեմբեր 24, 2024
7234 դիտում

Հունահռոմեական ըմբիշներն ԱԱ-ում լավ արդյունքներ են ակնկալում


Լուսանկարը` Մեդիամաքս

Էդգար Խաչատրյանը
Էդգար Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդուրադ Սարգսյանը
Էդուրադ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաքսիմ Մանուկյանը
Մաքսիմ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միհրան Հարությունյանը
Միհրան Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոման Ամոյանը
Ռոման Ամոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 6-10-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալու է ըմբշամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունը: Երեւանում վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամները լրագրողների հետ զրույցում պատմել են իրենց ակնկալիքների մասին:

Ռոման Ամոյան (59 կգ)

 Ինձ թվում է Աշխարհի առաջնության գորգը ցույց կտա, թե ինչ կստացվի մեզ մոտ: Այս պահին կարեւորն այն է, որ վնասվածք չունենք: Լավ մասնակցություն ու արդյունք եմ ակնկալում: Այս Աշխարհի առաջնությունը շատ պատասխանատու է մեզ համար:

Միհրան Հարությունյան (66 կգ)

ԱԱ-ին հիանալի ենք պատրաստվել, 2 լավ հավաք ենք անցկացրել: Ակնկալում եմ, որ լավ մասնակցություն կցուցաբերեմ ԱՄՆ-ում: Վստահ եմ, որ կկարողանամ ուղեգիր նվաճել ու Աշխարհի առաջնության հաղթող դառնալ: Իհարկե, ավելի շատ ցանկանում եմ Աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց դա երկկողմանի հաջողություն կլինի: Հույս ունեմ, որ հնարավոր 6 ուղեգրով էլ կվերադառնանք:

Էդուարդ Սարգսյան (80 կգ)

Լավ մարզավիճակում եմ, սպասելիքներիս մասին դեռ վաղ է խոսել: Սպասում եմ, որ մեդալ կլինի, սակայն չեմ կարող նշել, թե ինչ գույնի:

Մաքսիմ Մանուկյան (85 կգ)

Լավ պատրաստվել ենք, մեկնում ենք ոսկե մեդալ բերելու համար:

Էդգար Խաչատրյան (130 կգ)

Նորմալ մարզավիճակում եմ գտնվում, հույս ունեմ լավ մասնակցություն կունենամ: Առաջնային նպատակս օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է:

Իմ առաջին մեծահասակների առաջնությանը պատրաստ եմ, որեւէ հուզմունք չկա: Երիտասարդների ԱԱ-ում նվաճած բրոնզե մեդալն էլ օգնում է ավելի վստահ պատրաստվել այդ կարեւոր մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին